Հայոց լեզու

Կազմիր տրված բառերի հոգնակին.
Ոտնաձայն-ոտնաձայներ

հեռագիր-հեռագրեր

կողմնացույց-կողմացույցներ

աստղ-աստղեր

հեռագրասյուն-հեռագրասյուներ

սպունգ-սպունգներ

պատմագիր-պատմագրեր

հատակագիծ-հատակագծեր

լեզվաբան-լեզվաբաններ

անտուն-անտուններ

անցաթուղթ-անցաթղթեր

դուստր-դուստրեր

թաղամաս-թաղամասեր

բեռնակիր-բեռնակիրներ

քաղաքադուռ-քաղաքադռներ

նախագիծ-նախագծեր

գործատեր-գործատերեր

հանքափոր-հանքափորեր

հանքահոր-հանքահորեր

զարթուցիչ-զարթուցիչներ

ռուս-ռուսներ

ուսապարկ-ուսապարկեր

հեռախոս-հեռախոսներ

ժամացույց-ժամացույցներ

նստացույց-նստացույցեր

սպա-սպաներ

մանկագիր-մանկագիրներ

դաշտամուկ-դաշտամկներ

թռչնաբույծ-թռչնաբույծեր

պահեստամաս-պահեստամասեր

տոնածառ-տանոծառեր

փառատոն-փառատոներ

կին-կանայք

ջահակիր-ջահակիրներ

գրիչ-գրիչներ

կոճղ-կոճղեր

Տրված նախադասությունների բոլոր բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։
ա) Հագարացիների մասին կցկտուր լուրեր էին պտտվում, որ րանք մոտենում են Գարդմանա ամրոցին։
բ) Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյան վրա, մոտեցավ հնձանին։

Շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված նախադասությունները։ Շղագիր գրվածները վերլուծիր նաև ձևավաբանորեն։
ա) Գաղթականներից նրանց, ովքեր կարողանում էին քայլել, խմբեցին և ուղարկեցին Կարս։
բ) Կես ժամ հետո մենք այնքան էինք հեռացել, որ լեռան ուրվագծերը չէին նշմարվում։
գ) Հնադարյան ձեռագրի կաշեպատ կազմի վրա ամրացված մոմը աղոտ կերպով լուսավորում էր տունը։
դ) Վերադառնալով հայրենիք՝ հայոց արքան ձեռնամուխ է լինում ավերված տաճարը վերականգնելուն։

Տրված ուղղակի խոսքով նախադասությունը դարձրու անուղղակի.
-Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,- նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,- ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր։

Նայելով ինձ՝ տատիկս սպառնաց, որ եթե ես ինձ այդպես պահեմ, նա ինքը կուտի իմ բլիթը։ Ուրեմն խելոք լինեմ և ուտեմ։

Տրված անուղղակի խոսքով նախադասությունը դարձրու ուղղիկի խոսքով, մեկնաբանիր կետադրությունդ։
Մտքերի մեջ խորասուզված մտմտում էր, որ ինքն այլևս չի կարողանում այդ մարդու ասածները լսել և հաստատ գիտի՝ էլ չի դիմանա այդ փորձությանը։

Մտքերի մեջ խորասուզված մտմտում էր․<<Ես այլևս չեմ կարողանում այդ մարդու ասածները լսել և հաստատ գիտեմ, որ էլ չեմ դիմանա այդ փորձությանը>>։

ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում

Միջազգային կառույցներՍտեղծման տարեթիվըՀիմնական նպատակները
Միավորված ազգերի կազմակերպությունՄԱԿ-ը պաշտոնապես սկսեց գոյություն ունենալ 1945 թվականի հոկտեմբերի 24-իցՊահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ։
Եվրոպական միություն1993 թվականի նոյեմբերի 1Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպում
Եվրոպայի խորհուրդ 1949 թվականի մայիս 5Կազմակերպությունը ձգտում է խթանել անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացումը։ 
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն1975 թԿազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։
Կարմիր խաչի միջազգային կոմիտե1863 թվականի հունիսի 24-ին Ժնևում Մարդասիրական կազմակերպություն

Կիլիկիա

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1․Որտե՞ղ էր Կիլիկիան։

Կիլիկիան պատմական շրջան էր Անատոլիայի հարավում ՝ Միջերկրական ծովի ափին։ Այն գտնվում Էր մոտավորապես ներկայիս հարավային Թուրքիայի տարածքում ։

2․Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում այնտեղ։

Հայերի հոսքը Կիլիկիա մեծացավ 11-րդ դարում, երբ բյուզանդական կայսր Ալեքսեյ Ա Կոմնենոսը հրավիրեց հայ մարտիկներին ՝ տարածքները սելջուկյան արշավանքից պաշտպանելու համար ։ Հայերից բացի Կիլիկիայում բնակվել են նաև հույներ, արաբներ և թուրքեր։

3․Ե՞րբ է ստեղծվել Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանությունը։ Ուրիշ Ի՞նչ հայկական իշխանություն ստեղծեցին։

Փիլարտոս Վարաժնունու հայկական թագավորությունը ստեղծվել է 12-րդ դարում ՝ մոտ 1198 թվականին։ Նրանք հաստատեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Պատմության մեջ այն հայտնի է նաև որպես Կիլիկյան Թագավորություն ։

4․Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորոււմներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և ե՞րբ է այն հիմնադրել։ Ինչպիսի՞ հարաբերություններ ձևավորվեցին խաչակիրների հետ։

Հայաստանի սահմաններից դուրս ստեղծված ամենակենսական պետական կազմավորումը Կիլիկյան հայկական թագավորությունն էր։ Այն սերտ հարաբերություններ ուներ խաչակիրների հետ, ովքեր կռվում էին Սուրբ Երկրում։ Կիլիկիայի թագավորները հաճախ դաշինքներ էին կնքում խաչակիրների հետ և մասնակցում Խաչակրաց արշավանքներին։

5․Արտաքին ի՞նչ վտանգներ էին սպառնում Ռուբինյան իշխանությանը։

Սպառնացող արտաքին վտանգները ներառում էին սելջուկյան թուրքերի հարձակումները, ինչպես նաև Մոնղոլական նվաճման ազդեցությունը, որը հանգեցրեց Կիլիկյան թագավորության փլուզմանը 13-րդ դարում։

Սասունցի Դավիթ

Էպոսում գտիր Մեծ և Փոքր Մհերների նմանություններն ու տարբերությունները։

Փոքր Մհերը – Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։

Մեծ ՄհերՄեծ Մհեր կամ Առյուծաձև Մհեր կամ Առյուծ Մհեր, «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հերոս է։ Եղել է Սանասարի որդին և Սասունցի Դավթի հայրը։ Ըստ ավանդության, Մեծ Մհերը ամուսնացած է եղել Կարսի թագավոր Թևաթորոսի աղջկա՝ Արմաղանի հետ։

Գտիր Մհեր անվան ծագումը։ Գրառում արա քո բլոգում այդ անվան մասին։ Գրառում արա անվան շուրջ քո բլոգում։

Մհեր- տղամարդու հայկական տարածված անուն է։ Առաջացել է հին հայկական դիցաբանության երկնային լույսի և արդարության Միհր աստծու անունից, որը ավելի ուշ անցել է հնդկաստան և պարսկաստան դառնալով Միթրա աստվածը։ Տարածվել է հայերի մեջ մեծ մասամբ «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով։ Այժմ տարածված անուն է։ Նույն ծագումն ունեն հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ։ Կա նաև Մհերյան ազգանունը։

Եղիշե և Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի – Ոսկեդարի / 405 թվականի հայ գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջան է/ մտավոր ու քաղաքական գործիչ, պատմահայր, թարգմանիչ, ճգնավոր։ Մեծարվել է՝ Պատմահայր, Մեծն Մովսես, Սուրբ Մովսես Խորենացի անուններով։

 Ենթադրել են, որ Մովսես Խորենացին պետք է ծնված լինի 370 թվականին և մահացած` 490 թվականին, այսինքն 120 տարեկան հասակում։ Անհավանական է 370 թվականը, մանավանդ 120 տարվա հասակը։ Պատմահայրը գրում է, որ 432-437 թվականների ընթացքում Մովսես Խորենացուն ուրիշ ընկերների հետ Ալեքսանդրիա են ուղարկում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Այսինքն, եթե Խորենացին ծնված լիներ 370 թվականին, այդ ժամանակ կլիներ 62-66 տարեկան։ Իրականում բարձրագույն կրթություն ստանալու չեն գնում ալևորված մորուքով, այլ գնում են ավելի երիտասարդ տարիքում։ Օտարության մեջ, հեռավոր ու դժվար ճանապարհորդություն կատարելու և ինքն իրեն կառավարել իմանալու համար պետք էր բավական չափահաս ու փորձառու լինել, մտքի թարմություն, սուր հիշողություն և ուսանելու բուռն ցանկություն ունենալ։ Մարդու այդպիսի հասակը համարում են 22-23 տարեկանը։ Եթե Խորենացին 432-434 թվականներին արտասահման ուղարկվելիս 22-23 տարեկան լիներ, ապա պետք է ծնված լիներ մոտավոր 410 թվականին։

Եղիշե – հայ գրականության Ոսկեդարի գրող, պատմագիր։ Եղիշեն Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է եղել, ով հայրենիքում կրթություն ստանալուց հետո անցնում է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու։ Կարծիք կա, որ Եղիշեն Ալեքսանդրիա է մեկնել 434 թվականին։ Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, ապա այդ ժամանակ նա 20-25 տարեկան էր ու հավանաբար ծննդյան տարեթիվը տատանվում է 410-415 թվականների սահմանում։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան և դարձել է Վարդան Զորավարի գրագիրը։ 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»։ Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը։ 470-475 թվականներին պատմիչը մահանում է։ Նրա գերեզմանը գտնվում է Վանա լճի ափի Սուրբ Նշան վանքում։

***

Եղիշեի և Մովսես Խորենացու կատարած աշխատանքներն անգնահատելի են։ Նրանք երկուսն էլ եղել են Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից։ Եղիշեի գրչին է պատկանում «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գիրքը, որը հայոց առաջին պատմավեպն է։ Իսկ Մովսես Խորենացին հանդիսանում է «Պատմություն Հայոց» երկի հեղինակը։ Եղիշեի և Խորենացու աշխատությունները պատմագրության անգին արժեքներից են և նրանց ճշգրտությունը կասկածի տակ դնել հնարավոր չէ։ Եղիշեն իր աշխատությունը գրել է Դավիթ Մամիկոնյան Երեցի խնդրանքով։ Եղիշեն եղել է Վ․ Մամիկոնյանի զինվորն ու դպիրը և հետևաբար նաև Վարդանանց պատերազմի՝ ականատեսն ու մասնակիցը։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկը գրել է Սահակ Բագրատունու խնդրանքով։ Երկու պատմիչներն էլ, ստացած լինելով այն ժամանակվա լավագույն կրթությունը, բարձր էին գնահատում մարդու կրթվածությունը և տանել չէին կարողանում անգրագիտությունն ու անուսում լինելը։

Նրանք երկուսն էլ գրել են հայերի քաջության, արիության և անվախության մասին։

Հայոց լեզու

Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն, մեկնաբանիր կետադրությունը։
1. Թեև Սարոյանը երկու անգամ եղել էր Երևանում, ես նրան չէի տեսել։

Ենթակա-Սարոյանը, ես
Ստորոգյալ-եղել էր, չէի տեսել
Չափի և քանակի պարագա-երկու անգամ
Տեղի պարագա-Երևանում
Ուղիղ խնդիր-նրան


2. Նրան ցո՛ւյց տվեք, որ դուք սուր միտք ունեք։

Ենթակա- դուք
Ստորոգյալ-ցույց տվեք, ունեք
Հանգման խնդիր-նրան
Որոշիչ-սուր
Ուղիղ խնդիր-միտք


3. Եթե հայոց ազգը համախմբված լինի և՛ մտքով, և՛ գործով, հռոմեացիք չեն կարողանա մտնել Հայաստան։

Ենթակա-ազգը, հռոմեացիք
Ստորոգյալ-համախմբված լինի, չեն կարողանա մտնել
Որոշիչ-հայոց
Տեղի պարագա-Հայաստան


4. Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան՝ վիճակ հանելու աշխույժ երգերով։

Ենթակա-աղջիկներ
Ստորոգյալ-ելան
Որոշիչ-փունջ-փունջ, աշխույժ
Տեղի պարագա-սարերը
Ձևի պարագա-երգերով
Նպատակի պարագա-վիճակ հանելու


5. Այնտեղ՝ սյունաշարի ներսում, մշտապես հնչում է մարդկային հոգին լուսավորող խորաթափանց երաժշտություն։

Ենթակա-հոգին
Ստորոգյալ-հնչում է
Տեղի պարագա-այնտեղ
Հատկացուցիչ-սյունաշարի
Բացահայտիչ-ներսում
Ձևի պարագա-մշտապես
Որոշիչ-մարդկային, լուսավորող, խորաթափանց
Ուղիղ խնդիր-երաժշտություն


6. Շքեղաշուք նժույգների՝ արծաթով ու ոսկով զարդարված թամբերին նստած էին մի կին ու մի տղամարդ։

Ենթակա-կին, տղամարդ
Ստորոգյալ-նստած էին
Որոշիչ-շքեղաշուք, զարդարված, մի
Հատկացուցիչ-նժույգների
Ձևի պարագա-արծաթով ու ոսկով


7. Նա շատ էր տխրել՝ լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը։

Ենթակա-նա
Ստորոգյալ-տխրել էր
Քանակի պարագա-շատ
Պատճառի պարագա-լսելով իր վաղեմի հակառակորդի գալստյան լուրը
Հատկացուցիչ-իր
Որոշիչ-վաղեմի, գալստյան
Հանգման խնդիր-հակառակորդի


8. — Հանցա՞նք է սիրելը,- զարմացած ասաց Գոռը Շահանդուխտին։

Ենթակա-Գոռը
Ստորոգյալ-ասաց
Ուղիղ խնդիր-հանցա՞նք է սիրեը
Ձևի պարագա-զարմացած
Հանգման խնդիր-Շահանդուխտին


9. Մահվան դատապարտված Սոկրատեսը հանգստացնում էր կնոջը. «Քեզ դուր չի գալիս, որ ես անմեղ լինելով եմ դատապարտվել. կգերադասեիր, որ արժանի՞ լինեի նրանց դատավճռին»։

Ենթակա-Սոկրատեսը, քեզ, ես
Ստորոգյալ-հանգստացնում էր, դուր չի գալիս, դատապարտվել եմ, կգերադասեիր
Որոշիչ-մահվան դատապարված
Հանգման խնդիր-կնոջը
Ձևի պարագա-անմեղ լինելով
Հատկացուցիչ-նրանց
Ուղիղ խնդիր-որ արժանի լինեի նրանց դատավճիռին


10. Հիշո՞ւմ եք՝ նա Ձեզ ասում էր. «Եթե դու փոխես պահվածքդ, հարգես ինքդ քեզ ու քո խոսքը, ոչ ոք քեզնից չի դժգոհի»։

Ենթակա-զեղչված
Ստորոգյալ-ասում էր
Ուղիղ խնդիր-ձեզ
Պայմանի պարագա-եթե դու փոխես պահվածքդ, հարգես ինքդ քեզ ու քո խոսքը

Տրված անուղղակի խոսքով նախադասությունները դարձրու ուղղակի։
1. Որդին նամակով տեղեկացրել էր ծնողներին, որ իր վրա հույս չդնեն. ինքը չի կարողանալու գալ։

Որդին նամակով ծնողներին տեղեկացրել էր․
—Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ կարողանալու գալ։

2. Անթարթ նայելով հոր շիրիմին՝ Արամը մտքում հարցնում է հորը, թե արդյոք նա իրեն հետևում է և գիտի, թե ինքն ինչ է ձեռնարկել։

Անթարթ նայելով հոր շիրիմին՝ Արամը մտքում հորը հարցնում է․ <<Արդյո՞ք ինձ հետևում ես և գիտե՞ս ես ինչ եմ ձեռնարկել>>։


3. Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև և ասաց, որ ինքը եկել է նրա մոտ, որպեսզի հարցում անի և իմանա, թե ինչ է երջանկությունը։

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև և ասաց․
—Ես եկել եմ քեզ մոտ, որպեսզի հարցում անեմ և իմանամ, թե ինչ է երջանկությունը։


4. Ատոմը մյուս նախարարներին ասաց, որ նամակները տեղ հասցնեն, պատասխանները վերցնեն և, ինչ էլ լինի, գան հավաքվեն իր մոտ։

Ատոմը մյուս նախարարներին ասաց․
—Նամակները տեղ հասցրեք, պատասխանները վերցրեք և, ինչ էլ լինի, եկեք հավաքվեք ինձ մոտ։


5. Նա ինքն իրեն ասում էր, որ ինքը պետք է ամուր լինի, պետք չէ ենթարկվել այլ անձանց անզդեցությանը։

Նա ինքն իրեն ասում էր․ <<Ես պետք է ամուր լինեմ, չպետք է ենթարկվեմ այլ անձանց ազդեցությանը>>։

Նախադասությունների մեջ գտիր մեկական հրամայական, ըղձական, ենթադրական եղանակի բայ։

    Նամակները տեղ հասցրեք-հրամայական

    Կգերադասեիր-ենթադրական

    Եթե հայոց ազգը համախմբված լինի-ըղձական

    Նախադասությունների մեջ գտիր սահմանական եղանակի մեկական անցյալ կատարյալ, վաղակատար անցյալ, վաղակատար ներկա, անկատար անցյալ ժամանակաձևերով բայ։

      Անկատար անցյալ-ասում էր

      Վաղակատար ներկա-եկել եմ

      Վաղակատար անցյալ-տեղեկացրել էր

      Նախադասությունների մեջ գտիր ու, ոջ, ա(ներքին), ո (ներքին) հոլովումների մեկական գոյական։

        ու-կարողանալու
        ոջ-կնոջ
        ա-ազդեցությանը

        Նախադասությունների մեջ գտիր բառերի հոմանիշները։

        Միաբան-համախմբված
        Ճոխ-շքեղաշուք
        Ախոյան-հակառակորդ
        Մխիթարել-հանգստացնել
        Խմբվել-համախմբվել

          Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները

          Առաջադրանք
          1․ Լրատվության ի՞նչ միջոցներից եք ավելի շատ օգտվում /հեռուստատեսություն, թերթեր, ամսագրեր, համացանց, այլ աղբյուր/։ Ինչո՞վ է լրատվության այդ աղբյուրը նախընտրելի։

          Ես օգտվում եմ համացանցից, քանի որ օրվա ընթացքում հաճախ հեռախոսս ձեռքիս է լինում։ Հեռախոսով հետևելը հարմար է, հեշտ։ Երբեմն նաև հեռուստատեսությամբ եմ լսում, եթե այն միացված է։


          2․ Փորձե՛ք պարզաբանել, թե որոնք են համացանցային լրատվության դրական և բացասական կողմերը։ Հիմնավորե՛ք Ձեր տեսակետը օրինակներով ։

          Դրական-հարմար է, ձեռքի տակ է

          Բացասական-էկրանը փոքր է տեքստերը կարդալու համար

          Սանասարի և Դավթի նմանություններն ու տարբերությունները

          Սանասարը և Բաղդասարը զույգ եղբայրներ էին և ունեին շատ նմանություններ, բայց Բաղդասարը, ինչպես ասվում էր առասպելում, ծուռ էր, քանի որ ծնվել էր կես բուռ խմած ջրից։ Երկուսն էլ շատ արագ էին մեծանում և շատ ուժեղ էին։ Սանասարը ծովի տակից հանեց Քուռկիկ Ջալալին, Թուր կեծակին և դարձավ անհաղթ։ Իհարկե, Բաղդասարն էլ էր ուժեղ, բայց Սանասարին չէր հասնի։ 

          Դավիթը, որբ մնալով, մեծանում է Մըսըրում Իսմիլի և Մելիքի հետ։ Դավիթին սկզբից բոլորն ատում էին և ցանկանում էին սպանել, քանի որ չէին հասկանում նրա մտքերը, սկզբունքները։ Բայց Դավիթը ապացուցեց, որ նա արժանի էր իր հոր թագավորությանը։ Դավիթը կռվի ելնելով Մելիքի դեմ, սպանում է նրան՝ երկու կես անելով։ Դավիթը ծուռ էր համարվում, բայց իմ կարծիքով նա ավելի խելացի էր ու զորեղ, քան Սանասարը։

          Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի 9.7 դասարան