Հանրային քաղաքականություն

Հասկացությունը, մասնակիցները, գործընթացը, հիմնախնդիրները․
ա/ Հանրային քաղաքականության գործընթացի քայլերը


բ/ Հանրային քաղաքականության մասնակիցները 

Հանրային քաղաքականության վարման գործում կենտրոնական դեր է վերապահված իշխանության երեք ճյուղերին՝ օրենսդիր, գործադիր և դատական։

Հայոց լեզու

Գարնանը հեղեղների ժամանակ գետակը վարարում է և իր ընթացքի մեջ առնելով մեծ ու փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։
Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին, սեպաձև բարձունքի վրա կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Անտվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։
Ոչ ոք չգիտե, երբ է կառուցվել այդ տաճարը, և որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը՝ ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետական հորինվածքն է, որ ինչ-որ բան հուշում է։
Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորներին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կերոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Տեքստից գտիր կրկնակ բաղաձայն ունեցող մեկ բառ – ուղղաձիգ

Գտիր, թե հիշատակություն բառում քանի բաց և քանի փակ վանկ կա – հի-շա-տա-կու-թյուն – 4 բաց, 1փակ

Տեքստից գտիր մեկ հնչյունափոխված բառ. որոշիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել – ուղղաձիգ /ի սղվել է/

Տեքստում գտիր գագաթ – կատար , շրջապատված -գոտևորված , երազանքներ-անուրջներ, լոկ – միայն բառերի հոմանիշները։

Տեքստից գտիր 3 հատ կապ. որոշիր՝ որ բառի հետ են կապվում։

Որոշիր՝ գարնանը (առաջին նախադասություն) բառի հոլովն ու հոլովումը։

Գարնանը-գոյական, հայցական հոլով, եզակի թիվ, ա արտաքին հոլովում

Տեքստում գտիր երկու անկանոն բայ։

Չգիտե

Նախադասության ի՞նչ անդամ է Աստվածածինը (3-րդ պարբերության առաջին նախադասությունը)։

Բացահայտիչ

4-րդ պարբերության առաջին նախադասության մեջ զեղչված 2 շաղկապ կա. գտիր դրանք և վերականգնիր։

Ոչ ոք չգիտե՝ թե երբ է կառուցվել այդ տաճարը և թե որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծու տունը՝ ոչ մի գիր, ոչ մի հիշատակություն չկա այդ մասին։