Ատոմի միջուկի կառուցվածքը

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը․

Ճառագայթաակտիվությունը (ռադիոակտիվությունը) որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են այն տարրերը, որոնք կարողանում են ինքնակամ ճառագայթահարվել։

2.Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը․

Մի անգամ ամպամած եղանակի պատճառով Անրի Բեքերելը ուրանի աղի նմուշները, առանց արևի լույսով ճառագայթահարելու, պահեց մութ դարակում։ Մի քանի օր անց դարակում դրված լուսազգայուն թիթեղի վրա  տեսավ ուրանի աղի նույն սևացումները։ Այս ամենից էլ եզրակացրեց, որ ուրանն օժտված է ինքնակամ ճառագայթահարվելու։

3.Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար․

Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։

4.Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ․

Բնական ճառագայթաակտիվությամբ օժտված են՝ ուրան, կալիֆոռնիում, թորիում, պոլոնիում և ռադիում տարերը։

5. Ի՞նչ է ալֆա մասնիկը, թվարկել նրա բնութագրերը․

Քիչ շեղված փունջը կոչվում է α-ճառագայթում՝ 0,5մմ ալյումինի շերտն ամբողջությամբ կլանում է α-ճառագայթումը։