«Ես եմ․․․» անահատական ցուցահանդես

Մայիսյան հավաքի 5-րդ օրը, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիները ներկայանում էին անհատական ընթերցարանների ներկայացմամբ։

Ցուցահանդեսից առաջ, ընկեր Հասմիկի հետ միասին ներկայացրեցին փոքրիկ երաժշտական համարներ՝ սիրելի երգերի կատարումներ։

Ցուցահանդեսի ընթացքում սովորողները ներկայացրեցին իրենց անահատական նկար-ընթերցարանները, որոնց մեջ հավաքել էին տարվա ընթացքում ստեղծած ստեղծագորոծություններ՝ իրենց մասին, իրենց ընկերների մասին, ընտանիքի մասին, դպրոցի մասին և իհարկե իրենց հեքիաթ-պատմությունները, որոնք ստեղծել էին ռոդարիական հնարքներ կիրառելով։

Ցուցահանդեսի ընթացքը՝ ուղիղ եթերով։