Ճամփորդություն դեպի Զովասար


Մենք շարժվեցինք Րաֆֆի փողոցից: Առաջին կանգառը Ագարակ գյուղի քարափն էր, որի մոտ կար մի մատուռ: Մտանք մատուռ, երգեցինք: Ճանապարհը շարունակեցինք, հասանք Զովասար: Նախ նախաճաշեցինք, հետո ծաղիկներ հավաքեցինք, ծաղկեպսակներ հյուսեցինք, հեռադիտակով հեռվում գտնվող եկեղեցին տեսանք ու Համբարձման ծեսը նշեցինք: Երգեցինք, շրջանով նստած վիճակ հանեցինք, մի քիչ թռչկոտեցինք ու վերադարձանք: