Սիվիլնեթում

Այսօր մենք ճամբարականներով Սիվիլնեթ ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում էինք, որտեղ աշխատում է մեր դասարանցի Դանիելի հայրիկը: Մենք Դանիելի հայրիկից հարցազրույց վերցրինք այն մասին, թե ինչպես են ֆիլմեր նկարահանում: Մենք կողքի սենյակից հետևում էինք, թե ինչպես էին նրանք զրուցում ֆիլմերի մասին: Հետո նրանք մեզ պաղպաղակ հյուրասիրեցին և մենք այդ պաղպաղակները հավեսով կերանք:

Civilnet ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում

«Գնացք TV» հեղինակային հաղորդաշարի մասնակիցները այսօր եղան Civilnet ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում:

Տաղավարում ծանոթացան խմբագրությունում իրականացվող աշխատանքներին, հաղորդաշարերի ստեղծման ողջ ընթացքին, կանոններին: